Վրաստանում մարտի 9-12-ը սպասվում է ցուրտ և անձրևային եղանակ,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։
Ըստ նրանց՝ լեռնային շրջաններում առատ ձյուն, մառախուղ ու բուք, ծովում սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ տուրբուլենտություն։
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորումն ու սողանքները կուժեղանան։
Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, ձնաբքի, սողանքների և ձնահոսքի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը»,- հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։