Օգոստոսի 20-ի տվյալներով, կուտակային կենսաթոշակից օգտվել է 423 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում կենսաթոշակային գործակալությունը:
Նրանց փոխանցմամբ, թոշակային տարիքը լրանալու հիման վրա 200 մասնակից, արտասահման մշտական բնակության մեկնած մեկ անձ, սահմանափակ ունակություններով 177 մարդ, իսկ ժառանգի իրավունքից օգտվել է 44 քաղաքացի:
Գործակալության փոխանցմամբ, կենսաթոշակային սխեմային ներգրավվածների թիվն օրեցօր ավելանում և մեկ ամսում 9000-ից ավել է: Այս պահի դրությամբ, գործակալությունում գրանցված է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ընդհանուր գումարը կազմում է 926 միլիոն լարի: