Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 214-ի, ապաքինվածների՝ 50 -ի
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ վեբկայքում ՝ stopcov.ge:
Ըստ վեբկայքի տվյալների՝ Վրաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 214 դեպք, այդ թվում ՝ ապաքինվել է 50 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացավ երեք պացիենտ:
Միևնույն ժամանակ, 4559 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 353-ը՝ ստացիոնար հսկողության տակ: