Վրաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտներից 638-ի վիճակը ծանր է
Վրաստանում բուժման փուլում գտնվող կորոնավիրուսով վարակված հիվանդներից 638-ի վիճակը ծանր է:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, Թբիլիսիում 316 ծանր հիվանդ կա, իսկ Աջարիայում՝ 100:
«Նրանցից 293-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այդ թվում Թբիլիսիում՝ 150-ը, Աջարիայում՝ 94-ը: Կովիդ-հյուրանոցում է 2446 մարդ, այդ թվում՝ 1 127-ը ՝ Աջարիայում, 822-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 8397 մարդ: Մենք կարանտինի տարածքում ունենք 3 160 մարդ, այդ թվում՝ 682-ը Թբիլիսիում և 1426-ը՝ Աջարիայում: Հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 4-ը ընդհանուր առմամբ 12 110 մարդ տեղափոխվել է սահմանից: Այսօրվա դրությամբ 28 690 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 2 819-ը`Թբիլիսիում, 11 423-ը` Աջարիայում, իսկ 4 177-ը՝ Իմերեթիում», – հայտարարել է Ալեքսանդր Խոջեվանիշվիլին: