Վրաստանում կորոնավիրուսով վարակված 1 130 պացիենտի վիճակը ծանր է, այստեղից 453-ը միացված են արհեստական շնչառության սարքին,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Այս փուլում երկրում կա 28 938 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 918 մարդ, այդ թվում՝ 3 017-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 991-ը՝ Աջարիայում, 1 357-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 130 ծանր հիվանդ, այդ թվում՝ 515-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 259-ը՝ Իմերեթիում:
Ծանր պացիենտներից 453-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 205-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում: 3 524 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 144-ը՝ Թբիլիսիում, 1 715-ը՝ Աջարիայում, 370-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 18 496 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 1 019 մարդ, այդ թվում 299-ը՝ Թբիլիսիում, 138-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 139 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 724 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 817 մարդ, Աջարիայում՝ 10 336, Իմերեթիում՝ 5 647»,- նշել է Բերդիա Սիճինավան: