Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը աճել է մինչև 230,  ապաքինվածներինը՝ 52
Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը աճել է մինչև 230, ապաքինվածներինը՝ 52

Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը աճել է մինչև 230: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ վեբկայքում:

Նրանց թվում ապաքինվել է 52 քաղաքացի: Երեք պացիենտ մահացել է կորոնավիրուսից:

4829 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 410 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: