Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 471 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7564 դեպք:

Ապաքինվել է ևս 278 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3992: