Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ:

Տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7093 դեպք:

Ապաքինվել է ևս 295 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3714: