Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7093 դեպք:

Ապաքինվել է ևս 295 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3714: