Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 193:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1941 նոր դեպք, ապաքինվել է ևս 412 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1759 նոր դեպք, մահացել՝ 5 պացիենտ: