Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 63-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 63-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 63 մարդ:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 9753 դեպք:

Ապաքինվել է ևս 348 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5235: