Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկություն է տարածում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 907 նոր դեպք, ապաքինվել է 3 780 վարակակիր:

Դեկտեմբերի 11-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 11 պացիենտ: