Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 002 դեպք:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք, ապաքինվել է 2 244 պացիենտ: