Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 276 դեպք:
Վերջին 24 ժամում անցկացվել է 13 699 թեստ, արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսի 1 972 նոր դեպք:
Հիշեցնենք, երեկ, դեկտեմբերի 21-ին, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 46 պացիենտ: