Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ,- այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:

Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 182 դեպք:

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 064 նոր դեպք, ապաքինվել է 3 740 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, դեկտեմբերի 21-ին, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 46 պացիենտ: