Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 313 դեպք:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1881 նոր դեպք: