Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 1 694 դեպք:

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք, ապաքինվել է 2 129 պացիենտ: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 894 թեստ:

Դեկտեմբերի 10-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: