Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 1 195:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 058 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 37 պացիենտ: