Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Զոհերից 10 դեպքն արձանագրվել է Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 4-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Սամցխե-Ջավախեթիում: Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 307:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1 673 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 38 936 դեպք: Ապաքինվել է ևս 2 881 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 22 691: