Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 441:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 54 852 դեպք: Ապաքինվել է ևս 2 754 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 39 773: