Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 285:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1 696 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37 263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810: