Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը աճել է ՝ հասնելով 52-ի
Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ: Կառավարության ստեղծված stopcov.ge-ի հատուկ վեբկայքում տեղեկատվությունը թարմացվել է քիչ առաջ:
Ըստ վեբկայքի, մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 227 դեպք: Նրանց թվում, ապաքինվել է 52 քաղաքացի:
Երկրում կորոնավիրուսից երեք պացիենտ մահացել է։
4829 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 410 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: