Վրաստանում կորոնավիրուսի տարածման աղեղը դեռևս հարթ է և չի դարձել կտրուկ. Ամիրան Գամղրելիձե
Բոլորիս հաջողվեց, որ մեզ մոտ համավարակի տարածման աղեղը դեռևս հարթ է և չի դարձել կտրուկ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ կառավարության վարչությունում, համակարգող խորհրդի նիստից հետո:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնակչությանը՝ հանձնարարականներին հետևելու համար:
Գամղրելիձեն խոսել է նաև աշխարհում կորոնավիրուսի տարածման մասին:
«Ինչպես գիտեք, ավելի քան 3 ամիս է, որ մենք պայքարում ենք գլոբալ մարտահրավերի դեմ, որի անունն է կորոնավիրուս, որը հսկայական վնաս է հասցրել բազմաթիվ երկրների, արդեն 210 երկրի:
Աշխարհում վարակված է 2,5 միլիոն մարդ և մահացության ցուցանիշը հասել է 6,8 տոկոսի: Տեղյակ եք, որ շատ է վնասվել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպայի առաջատար մեծ երկրները և Չինաստանը, որտեղից սկսվել է այս համավարակը, այսօր հայտնվել է վարակի տարածման ցանկի 8-րդ հորիզոնականում: Բոլորիս հաջողվեց, որ մեզ մոտ համավարակի տարածման աղեղը դեռևս հարթ է և չի դարձել կտրուկ:
Նախորդ շաբաթ հիշում եք, որ երեք անգամ կտրուկ աճ ունեցանք, սակայն այն պատճառով, որ մեծ մասը հետևեց հանձնարարականներին, այսօր նոր դեպքերը յուրաքանչյուր օր չեն գերազանցում 10-ը: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: