Վրաստանում կորոնավիրուսի պատճառով Իտալիայի և Եվրամիության այլ երկրների հետ չվերթների դադարեցման հարցը դեռևս չի քննարկում
Ոչ Իտալիայի, և ոչ էլ Եվրամիության այլ երկրների հետ ճանապարհորդության սահմանափակման առաջարկ դեռևս չենք քննարկում,- այս մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան լրագրողների հարցին պատասխան, նախատեսվում է արդյոք կորոնավիրուսի հետ կապված Իտալիայի հետ ավիաչվերթների դադարեցում:
Բացի այդ, առողջապահության նախարարի տեղակալը չի բացառում սահմանային անցակետերում մոնիտորինգի միջոցառումների խստացում:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման միտմանը, առողջապահության նախարարի տեղակալի խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոնկրետ չի կարողանում անվանել կայունացման սպասվող ամսաթիվը:
«Աշխարհի բազմաթիվ երկրներում աշխատանք է տարվում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստեղծելու շուրջ»,- հայտարարել է Թամար Գաբունիան: