Վրաստանում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությունը կհրապարակվի շաբաթը մեկ անգամ
Վրաստանում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությունը կհրապարակվի շաբաթը մեկ անգամ

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի, դրական ցուցանիշների, մահացությունների թիվը կամփոփվի շաբաթական և կհրապարակվի շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի։

Գերատեսչության տվյալներով՝ այսօրվանից շնչադիմակի օգտագործումը պարտադիր կլինի միայն դեղատներում, բուժհաստատություններում և հասարակական տրանսպորտում

«Շնչադիմակը պարտադիր կլինի միայն դեղատներում, բուժհաստատություններում և հասարակական տրանսպորտում, մայիսի 2-ից շչադիմակ օգտագործումը պարտադիր կլինի միայն բուժհաստատություններում, դեղատներում, մետրոյում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում։ Որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների կողմից՝ ելնելով վարակվածության դեպքերի անշեղորեն նվազող ցուցանիշից՝ օրական միջինում կա 100-150 դեպք և միավոր, կամ օրական ոչ մի մահ։

Փոփոխությունը կազդի նաև վիճակագրական տվյալների հրապարակման կանոնների վրա՝ նոր դեպքերի թիվը, դեպքերը, դրական ցուցանիշները, մահացությունները կամփոփվեն շաբաթական և կհրապարակվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի», – ասվում է Առողջապահության նախարարությունից։