Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից երեքի վարակման աղբյուրը կապված է Լիլոյի տոնավաճառ, վարակ է ախտորոշվել նաև բուժանձնակազմի երկու անդամի մոտ
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից երեքի վարակման աղբյուրը կապված է Լիլոյի տոնավաճառ, վարակ է ախտորոշվել նաև բուժանձնակազմի երկու անդամի մոտ

Վրաստանում այսօր արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից երեք պացիենտի վարակման աղբյուրը կապված է Լիլոյի տոնավաճառի հետ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա էզուգբաիան:

Նրա խոսքով, հինգ դեպք ներկրված է, ինչպես նաև, վարակված է բուժանձնակազմի երկու ներկայացուցիչ:

«13 պացիենտների վարակման պատմությունն այսպիսին է. Երեք պացիենտի վարակման աղբյուրը Լիլոյի տոնավաճառն է, մեկ պացիենտ՝ Գաչիանի, հինգ պացիենտ՝ ներկրված դեպք և այստեղից 4-ը բեռանատարի վարորդն է, մեկը՝ հաստատված դեպքի շփման շրջանակ, երկուսը՝ բուժանձնակազմի անդամ: Մեկ դեպքում այս պահին ընթանում է աղբյուրի որոնում»,- հայտարարել է Էզուգբաիան: