Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 961-ը արձանագրվել է Թբիլիսիում, 420-ը՝ Իմերեթիում, 201-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի 2 316 նոր դեպքերից 961-ը արձանագրվել է Թբիլիսիում, 420-ը՝ Իմերեթիում, 201-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա հայտարարությամբ, այսօր արձանագրված վարակման նոր դեպքերից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Աջարիայում՝ 125, Քվեմո Քարթլիում՝ 142, Շիդա Քարթլիում՝ 154, Գուրիայում՝ 40, Կախեթիում՝ 185, Մցխեթա-Մթիանեթիում՝ 57, Սամցխե-Ջավախեթիում՝ 16, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 15:
«Այս փուլում երկրում կա 6 620 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 012 մարդ, այդ թվում՝ 1 944-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 365-ը՝ Աջարիայում, 763-ը՝ Իմերեթիու:
Այս պահի դրությամբ ունենք 888 ծանր հիվանդ, այդ թվում՝ 383-ը Թբիլիսիում, 93-ը՝ Աջարիայում, 208-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 287-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 171-ը Թբիլիսիում, 22-ը՝ Աջարիայում, 36-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 1 845 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 377 մարդ, այդ թվում 144-ը՝ Թբիլիսիում, 46-ը՝ Աջարիայում, 64-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 208 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 24 689 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 15 021 մարդ, Աջարիայում՝ 1 970, Իմերեթիում՝ 2 473»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Այսօր Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 2 316 դեպք: