Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 920-ը արձանագրվել է Թբիլիսիում, 279-ը՝ Իմերեթիում, 139-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 920-ը արձանագրվել է Թբիլիսիում, 279-ը՝ Իմերեթիում, 139-ը՝ Աջարիայում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 920-ը արձանագրվել է Թբիլիսիում, 279-ը՝ Իմերեթիում, 139-ը՝ Աջարիայում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 24-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 699 թեստ, այստեղից 7 146-ը՝ հակագենի արագ թեստով և 6 553-ը՝ PCR:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 6 553 նոր դեպք:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 216 843 դեպք: Ապաքինվել է ևս 2 737 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 194 705:

Այսօր արձանագրված վարակման 1 972 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 920 դեպք, Աջարիայում՝ 139, Իմերեթիում 279, Քվեմո Քարթլիում՝ 112, Շիդա Քարթլիում՝ 145, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 120, Կախեթիում՝ 117, Մցխեթա-Մթիանեթիում՝ 57, Սամցխե-Ջավախեթիում՝ 32, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 21:

Այս փուլում երկրում կա 19 836 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 149 մարդ, այդ թվում՝ 2 734-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 647-ը՝ Աջարիայում, 1 257-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 068 ծանր հիվանդ, այդ թվում՝ 523-ը Թբիլիսիում, 119-ը՝ Աջարիայում, 226-ը՝ Իմերեթիում:

«Այստեղից 453-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 195-ը Թբիլիսիում, 98-ը՝ Աջարիայում, 78-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 12 099 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 405 մարդ, այդ թվում 180-ը՝ Թբիլիսիում, 129-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 878 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 39 105 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 475 մարդ, Աջարիայում՝ 4 363, Իմերեթիում՝ 5 168»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: