Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 863-ը արձանագրվել է Թբիլիսիում, 259-ը՝ Իմերեթիում, 97-ը՝ Աջարիայում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 25-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 655 թեստ, այստեղից 6 747-ը՝ հակագենի արագ թեստով և 6 908-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 218 724 դեպք: Ապաքինվել է ևս 1 515 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 196 220:
Այսօր արձանագրված վարակման 1 881 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 863 դեպք, Աջարիայում՝ 97, Իմերեթիում 259, Քվեմո Քարթլիում՝ 168, Շիդա Քարթլիում՝ 145, Գուրիայում՝ 35, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 112, Կախեթիում՝ 108, Մցխեթա-Մթիանեթիում՝ 54, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11:
Այս փուլում երկրում կա 20 165 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 969 մարդ, այդ թվում՝ 2 687-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 584-ը՝ Աջարիայում, 1 196-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 068 ծանր հիվանդ, այդ թվում՝ 522-ը Թբիլիսիում, 121-ը՝ Աջարիայում, 239-ը՝ Իմերեթիում:
«Այստեղից 414-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 187-ը Թբիլիսիում, 64-ը՝ Աջարիայում, 74-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 12 654մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 405 մարդ, այդ թվում 180-ը՝ Թբիլիսիում, 129-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 38 693 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 708 մարդ, Աջարիայում՝ 4 006, Իմերեթիում՝ 4 887»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: