Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 808-ը արձանագրվել է Թբիլիսիում, 363-ը՝ Իմերեթիում, 183-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 808-ը արձանագրվել է Թբիլիսիում, 363-ը՝ Իմերեթիում, 183-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 808-ը արձանագրվել է Թբիլիսիում, 363-ը՝ Իմերեթիում, 183-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 149 թեստ, այստեղից 11 095-ը՝ հակագենի արագ թեստով և 7 054-ը՝ PCR: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 դեպք: Ապաքինվել է ևս 529 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 718:

Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 750:

Այսօր արձանագրված վարակման 2 058 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 808 դեպք, Աջարիայում՝ 107, Իմերեթիում 363, Քվեմո Քարթլիում՝ 150, Շիդա Քարթլիում՝ 165, Գուրիայում՝ 36, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 183, Կախեթիում՝ 131, Մցխեթա-Մթիանեթիում՝ 62, Սամցխե-Ջավախեթիում՝ 38, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 15:

Այս փուլում երկրում կա 10 592 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 867 մարդ, այդ թվում՝ 1 874-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 352-ը՝ Աջարիայում, 725-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 847 ծանր հիվանդ, այդ թվում՝ 382-ը Թբիլիսիում, 75-ը՝ Աջարիայում, 198-ը՝ Իմերեթիում: Այստեղից 265-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 174-ը Թբիլիսիում, 11-ը՝ Աջարիայում, 30-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 5 971 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 512 մարդ, այդ թվում 190-ը՝ Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 24-ը՝ Իմերեթիում: