Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 750-ը արձանագրվել է Թբիլիսիում, 234-ը՝ Իմերեթիում, 126-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 750-ը արձանագրվել է Թբիլիսիում, 234-ը՝ Իմերեթիում, 126-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված հունվարի 13-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 438 թեստ, այստեղից 10 774-ը՝ հակագենի արագ թեստով և 8 664-ը՝ «ՊՇՌ»: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 618 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 243 255 դեպք: Ապաքինվել է ևս 403 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 227 611: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 846 անձ:
Այսօր արձանագրված վարակման 1 618 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 750 դեպք, Աջարիայում՝ 94, Իմերեթիում 234, Քվեմո Քարթլիում՝ 94, Շիդա Քարթլիում՝ 103, Գուրիայում՝ 35, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 126, Կախեթիում՝ 102, Մցխեթա-Մթիանեթիում՝ 44, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:
Այս փուլում երկրում կա 12 772 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 873 մարդ, այդ թվում՝ 1 788-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 350-ը՝ Աջարիայում, 768-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 816 ծանր հիվանդ, այդ թվում՝ 370-ը Թբիլիսիում, 68-ը՝ Աջարիայում, 189-ը՝ Իմերեթիում:
«Այստեղից 242-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 162-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 320 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 496 մարդ, այդ թվում 243-ը՝ Թբիլիսիում, 55-ը՝ Աջարիայում, 7ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 620 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 22 797 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 12 989 մարդ, Աջարիայում՝ 2 166, Իմերեթիում՝ 2 349»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: