Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 743-ը արձանագրվել է Թբիլիսիում, 203-ը՝ Իմերեթիում, 115-ը՝ Աջարիայում
Այսօր արձանագրված վարակման 1 738 նոր դեպքից Թբիլիսիում արձանագրվել է 743 դեպք, Աջարիայում՝ 115, Իմերեթիում 301, Քվեմո Քարթլիում՝ 123, Շիդա Քարթլիում՝ 100, Գուրիայում՝ 46, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 138, Կախեթիում՝ 107, Մցխեթա-Մթիանեթիում՝ 32, Սամցխե-Ջավախեթիում՝ 25, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 8,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, այս փուլում երկրում կա 12 941 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 480 մարդ, այդ թվում՝ 2 570-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 488-ը՝ Աջարիայում, 1 055-ը՝ Իմերեթիում:
«Այս պահի դրությամբ ունենք 1 001 ծանր հիվանդ, այդ թվում՝ 513-ը Թբիլիսիում, 101-ը՝ Աջարիայում, 209-ը՝ Իմերեթիում: Այստեղից 346-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 188-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում, 52-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 6 238 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 389 մարդ, այդ թվում 176-ը՝ Թբիլիսիում, 78-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 32 670 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 745 մարդ, Աջարիայում՝ 2 800, Իմերեթիում՝ 3 660»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: