Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 72-ը արձանագրվել է Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 72-ը արձանագրվել է Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 4 964 թեստ, այստեղից 2 930-ը՝ հակագենի արագ թեստով և 2 034-ը՝ «ՊՇՌ»:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 110 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 915 դեպք: Ապաքինվել է ևս 1 643 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 234 636: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 958 անձ:
Այսօր արձանագրված վարակման 110 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 72 դեպք, Աջարիայում՝ 13, Իմերեթիում 5, Քվեմո Քարթլիում՝ 4, Շիդա Քարթլիում՝ 0, Գուրիայում՝ 5, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 4, Կախեթիում՝ 5, Մցխեթա-Մթիանեթիում՝ 0, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում կա 10 295 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 670 մարդ, այդ թվում՝ 1 784-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 281-ը՝ Աջարիայում, 704-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 795 ծանր հիվանդ, այդ թվում՝ 379-ը Թբիլիսիում, 61-ը՝ Աջարիայում, 192-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 234-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 158-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 29-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 5 991 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 460 մարդ, այդ թվում 235-ը՝ Թբիլիսիում, 76-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 360 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 22 714 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 12 842 մարդ, Աջարիայում՝ 1 871, Իմերեթիում՝ 2 488»,- նշված է տեղեկության մեջ: