Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 710-ը արձանագրվել է Թբիլիսիում, 239-ը՝ Իմերեթիում, 78-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 710-ը արձանագրվել է Թբիլիսիում, 239-ը՝ Իմերեթիում, 78-ը՝ Աջարիայում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 030 թեստ, այստեղից 6 323-ը՝ հակագենի արագ թեստով և 6 707-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 227 420 դեպք: Ապաքինվել է ևս 1 282 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 211 727:
Այսօր արձանագրված վարակման 1 527 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 710 դեպք, Աջարիայում՝ 78, Իմերեթիում 239, Քվեմո Քարթլիում՝ 63, Շիդա Քարթլիում՝ 130, Գուրիայում՝ 24, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 108, Կախեթիում՝ 105, Մցխեթա-Մթիանեթիում՝ 47, Սամցխե-Ջավախեթիում՝ 14, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9:
Այս փուլում երկրում կա 13 162 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 104 մարդ, այդ թվում՝ 2 315-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 451-ը՝ Աջարիայում, 1 007-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 004 ծանր հիվանդ, այդ թվում՝ 466-ը Թբիլիսիում, 98-ը՝ Աջարիայում, 246-ը՝ Իմերեթիում:
«Այստեղից 332-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 200-ը Թբիլիսիում, 28-ը՝ Աջարիայում, 49-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 6 891 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 431 մարդ, այդ թվում 173-ը՝ Թբիլիսիում, 71-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 32 221 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 813 մարդ, Աջարիայում՝ 2 728, Իմերեթիում՝ 3 644»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: