Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 670-ը արձանագրվել է Թբիլիսիում, 257-ը՝ Իմերեթիում, 145-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 670-ը արձանագրվել է Թբիլիսիում, 257-ը՝ Իմերեթիում, 145-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 492 թեստ, այստեղից 9 084-ը՝ հակագենի արագ թեստով և 6 408-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 235 491 դեպք: Ապաքինվել է ևս 419 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 223 695:
Այսօր արձանագրված վարակման 1 612 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 670 դեպք, Աջարիայում՝ 118, Իմերեթիում 257, Քվեմո Քարթլիում՝ 106, Շիդա Քարթլիում՝ 107, Գուրիայում՝ 29, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 145, Կախեթիում՝ 85, Մցխեթա-Մթիանեթիում՝ 56, Սամցխե-Ջավախեթիում՝ 25, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:
Այս փուլում երկրում կա 9 076 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 898 մարդ, այդ թվում՝ 1 916-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 353-ը՝ Աջարիայում,732-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 856 ծանր հիվանդ, այդ թվում՝ 359-ը Թբիլիսիում, 87-ը՝ Աջարիայում, 206-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 275-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 180-ը Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 12 654մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 405 մարդ, այդ թվում 180-ը՝ Թբիլիսիում, 129-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: