Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 647-ը արձանագրվել է Թբիլիսիում, 249-ը՝ Իմերեթիում, 145-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 647-ը արձանագրվել է Թբիլիսիում, 249-ը՝ Իմերեթիում, 145-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 398 թեստ, այստեղից 12 166-ը՝ հակագենի արագ թեստով և 5 232-ը՝ «ՊՇՌ»:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 249 465 դեպք:
Ապաքինվել է ևս 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 235 130: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 973 անձ:
Այսօր արձանագրված վարակման 1 550 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 647 դեպք, Աջարիայում՝ 58, Իմերեթիում 249, Քվեմո Քարթլիում՝ 93, Շիդա Քարթլիում՝ 95, Գուրիայում՝ 53, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 145, Կախեթիում՝ 106, Մցխեթա-Մթիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 49, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:
Այս փուլում երկրում կա 11 336 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 656 մարդ, այդ թվում՝ 1 770-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 269-ը՝ Աջարիայում, 702-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 775 ծանր հիվանդ, այդ թվում՝ 363-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 184-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 217-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 156-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 7 117 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 472 մարդ, այդ թվում 226-ը՝ Թբիլիսիում, 97-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 434 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 21 865 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 12 398 մարդ, Աջարիայում՝ 1 788, Իմերեթիում՝ 2 269»,- նշված է տեղեկության մեջ: