Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 339-ը արձանագրվել է Թբիլիսիում, 158-ը՝ Իմերեթիում, 85-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 339-ը արձանագրվել է Թբիլիսիում, 158-ը՝ Իմերեթիում, 85-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված, այսօրվա դրությամբ եղած վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 271 թեստ, այստեղից 11 459-ը՝ հակագենի արագ թեստով և 5 812-ը՝ «ՊՇՌ»:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք:
Ապաքինվել է ևս 580 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 250 289:
Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 208 անձ:
Այսօր արձանագրված վարակման 858 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 339 դեպք, Աջարիայում՝ 53, Իմերեթիում 158, Քվեմո Քարթլիում՝ 49, Շիդա Քարթլիում՝ 50, Գուրիայում՝ 38, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 85, Կախեթիում՝ 44, Մցխեթա-Մթիանեթիում՝ 21, Սամցխե-Ջավախեթիում՝ 15, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:
Այս փուլում երկրում կա 5 686 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 520 մարդ, այդ թվում՝ 1 229-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 181-ը՝ Աջարիայում, 485-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 575 ծանր հիվանդ, այդ թվում՝ 254-ը Թբիլիսիում, 44-ը՝ Աջարիայում, 146-ը՝ Իմերեթիում: Այստեղից 160-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 119-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 16-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 2 883 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 480 մարդ, այդ թվում 202-ը՝ Թբիլիսիում, 117-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 357 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 14 569 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 9 621 մարդ, Աջարիայում՝ 746, Իմերեթիում՝ 1 528»,- նշված է տեղեկության մեջ: