Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 295-ը արձանագրվել է Թբիլիսիում, 126-ը՝ Իմերեթիում, 23-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի 688 նոր դեպքերից 295-ը արձանագրվել է Թբիլիսիում, 126-ը՝ Իմերեթիում, 23-ը՝ Աջարիայում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Մնացած դեպքերն ըստ մայրաքաղաքի և շրջաների այսպիսին են. Քվեմո Քարթլիում՝ 31, Շիդա Քարթլիում՝ 45, Գուրիայում՝ 32, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 69, Կախեթիում՝ 50, Մցխեթա-Մթիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 7, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս փուլում երկրում կա 5 573 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 384 մարդ, այդ թվում՝ 1 158-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 179-ը՝ Աջարիայում, 467-ը՝ Իմերեթիում: