Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 290-ը արձանագրվել է Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 44-ը՝ Իմերեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 290-ը արձանագրվել է Թբիլիսիում, 44-ը՝ Իմերեթիում, 47-ը՝ Աջարիայում: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 5 265 թեստ, այստեղից 1 945-ը՝ հակագենի արագ թեստով և 3 320-ը՝ PCR: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Ապաքինվել է ևս 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189:
Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 728:
Այսօր արձանագրված վարակման 537 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 290 դեպք, Աջարիայում՝ 47, Իմերեթիում 44, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 46, Գուրիայում՝ 6, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 31, Կախեթիում՝ 35, Մցխեթա-Մթիանեթիում՝ 15, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում կա 9 085 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 867 մարդ, այդ թվում՝ 1 900-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 364-ը՝ Աջարիայում, 731-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 837 ծանր հիվանդ, այդ թվում՝ 363-ը Թբիլիսիում, 84-ը՝ Աջարիայում, 203-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 271-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 180-ը Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 4 456 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 508 մարդ, այդ թվում 181-ը՝ Թբիլիսիում, 42-ը՝ Աջարիայում, 64-ը՝ Իմերեթիում: