Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 243-ը արձանագրվել է Թբիլիսիում, 98-ը՝ Իմերեթիում, 58-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 243-ը արձանագրվել է Թբիլիսիում, 98-ը՝ Իմերեթիում, 58-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված, այսօրվա դրությամբ եղած վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 605 թեստ, այստեղից 9 917-ը՝ հակագենի արագ թեստով և 6 688-ը՝ «ՊՇՌ»:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,51%, վերջին 14 օրը – 4,41 %, վերջին 7 օրը – 3,79 %:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք: Ապաքինվել է ևս 671 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251 748 :
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 240 անձ:
Այսօր արձանագրված վարակման 583 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 243 դեպք, Աջարիայում՝ 34, Իմերեթիում 98, Քվեմո Քարթլիում՝ 46, Շիդա Քարթլիում՝ 31, Գուրիայում՝ 10, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 58, Կախեթիում՝ 48, Մցխեթա-Մթիանեթիում՝ 2, Սամցխե-Ջավախեթիում՝ 9, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում երկրում կա 5 466 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 341 մարդ, այդ թվում՝ 1 109-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 184-ը՝ Աջարիայում, 463-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 529 ծանր հիվանդ, այդ թվում՝ 231-ը Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 133-ը՝ Իմերեթիում: Այստեղից 153-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 107-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 2 848 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 430 մարդ, այդ թվում 200-ը՝ Թբիլիսիում, 126-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 438 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 14 963 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 9 132 մարդ, Աջարիայում՝ 759, Իմերեթիում՝ 1 541»,- նշված է տեղեկության մեջ: