Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 226-ը արձանագրվել է Թբիլիսիում, 87-ը՝ Իմերեթիում, 64-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 226-ը արձանագրվել է Թբիլիսիում, 87-ը՝ Իմերեթիում, 64-ը՝ Աջարիայում,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
«Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 594 որ դեպք, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 229 763: Ապաքինվել է ևս 1 963 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 222 405: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Համավարակի մեկնարկից մինչ օրս ընդհանուր զոհվել է 2 628 անձ:
Այսօր արձանագրված վարակման 594 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 226 դեպք, Աջարիայում՝ 64, Իմերեթիում 87, Քվեմո Քարթլիում՝ 24, Շիդա Քարթլիում՝ 20, Գուրիայում՝ 32, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 64, Կախեթիում՝ 44, Մցխեթա-Մթիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկության մեջ: