Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 220-ը կապված է Աջարիայի, 137-ը՝ Թբիլիսիի, իսկ 99-ը՝ Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 519 դեպքից 220 -ը կապված է Աջարիայի, իսկ 137-ը՝ Թբիլիսիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք: Թբիլիսիում նվազել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Այստեղ երեկ ունեինք 179 դեպք, իսկ այսօր՝ 137 է, Իմերեթիում՝ 99, Քվեմո Քարթլիում 31 նոր դեպք, Շիդա Քարթլիում – 7, Կախեթիում – 3, Մցխեթա-Մթիանեթիում 10 նոր դեպք, Գուրիայում – 10, Սամցխե Ջավախեթիում՝ մեկ և մեկ ներկրված դեպք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119: