Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 209-ը արձանագրվել է Թբիլիսիում, 113-ը՝ Իմերեթիում, 63-ը՝ Շիդա Քարթլիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 209-ը արձանագրվել է Թբիլիսիում, 113-ը՝ Իմերեթիում, 63-ը՝ Շիդա Քարթլիում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված, այսօրվա դրությամբ եղած վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 21 890 թեստ, այստեղից 13 380-ը՝ հակագենի արագ թեստով և 8 510-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,54%, վերջին 14 օրը – 3,5 %, վերջին 7 օրը – 3,23 %:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 158 դեպք: Ապաքինվել է ևս 639 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 024:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 321 անձ:
Այսօր արձանագրված վարակման 557 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 209 դեպք, Աջարիայում՝ 21, Իմերեթիում 113, Քվեմո Քարթլիում՝ 43, Շիդա Քարթլիում՝ 63, Գուրիայում՝ 33, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 24, Կախեթիում՝ 33, Մցխեթա-Մթիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 10, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում երկրում կա 4 787 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 083 մարդ, այդ թվում՝ 960-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 160-ը՝ Աջարիայում, 448-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 456 ծանր հիվանդ, այդ թվում՝ 188-ը Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 119-ը՝ Իմերեթիում: Այստեղից 129-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 91-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 17-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 2 414 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 386 մարդ, այդ թվում 219-ը՝ Թբիլիսիում, 100-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 713 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 886 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 7 456 մարդ, Աջարիայում՝ 684, Իմերեթիում՝ 1 380»,- նշված է տեղեկության մեջ: