Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 569 դեպքից 207-ը կապված է Աջարիայի, 168-ը՝ Թբիլիսիի, իսկ 117-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 207 նոր դեպք: Թբիլիսիում դեպքերի կտրուկ աճ չի դիտվում: Այստեղ ունենք 168 վարակակիր, Իմերեթիում՝ 117, Քվեմո Քարթլիում 7 նոր դեպք, Շիդա Քարթլիում – 25, Կախեթիում – 5, Մցխեթա-Մթիանեթիում 5 նոր դեպք, Գուրիայում – 8, Սամցխե Ջավախեթիում՝ 3 դեպք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: