Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 183-ը արձանագրվել է Թբիլիսիում, 42-ը՝ Իմերեթիում, 20-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 183-ը արձանագրվել է Թբիլիսիում, 42-ը՝ Իմերեթիում, 20-ը՝ Աջարիայում,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Այս փուլում երկրում կա 8 181 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 320 մարդ, այդ թվում՝ 2 085-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 369-ը՝ Աջարիայում, 800-ը՝ Իմերեթիում:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 912 ծանր հիվանդ, այդ թվում՝ 398-ը Թբիլիսիում, 91-ը՝ Աջարիայում, 228-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 300-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 180-ը Թբիլիսիում, 24-ը՝ Աջարիայում, 42-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 3 004 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 386 մարդ, այդ թվում 140-ը՝ Թբիլիսիում, 56-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 30 876 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 652 մարդ, Աջարիայում՝ 2 338, Իմերեթիում՝ 3 173: