Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 282-ը արձանագրվել է Թբիլիսիում, 489-ը՝ Իմերեթիում, 228-ը՝ Աջարիայում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 1 282-ը արձանագրվել է Թբիլիսիում, 489-ը՝ Իմերեթիում, 228-ը՝ Աջարիայում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 17-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 029 թեստ, այստեղից 8 859-ը՝ հակագենի արագ թեստով և 8 170-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 981 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 201 368 դեպք: Ապաքինվել է ևս 2 001 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 169 282:
Այսօր արձանագրված վարակման 2 981 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 282 դեպք, Աջարիայում՝ 228, Իմերեթիում 489, Քվեմո Քարթլիում՝ 229, Շիդա Քարթլիում՝ 160, Գուրիայում՝ 64, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 227, Կախեթիում՝ 145, Մցխեթա-Մթիանեթիում՝ 87, Սամցխե-Ջավախեթիում՝ 55, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 15: Այս փուլում երկրում կա 30 107 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 758 մարդ, այդ թվում՝ 2 896-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 815-ը՝ Աջարիայում, 1 379-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 130 ծանր հիվանդ, այդ թվում՝ 520-ը Թբիլիսիում, 140-ը՝ Աջարիայում, 246-ը՝ Իմերեթիում:
«Այստեղից 430-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 209-ը Թբիլիսիում, 50-ը՝ Աջարիայում, 62-ը՝ Իմերեթիում: 2 247 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 806-ը՝ Թբիլիսիում, 1 062-ը՝ Աջարիայում, 135-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 21 102 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 471 մարդ, այդ թվում 248-ը՝ Թբիլիսիում, 76-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 545 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 47 764 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 811 մարդ, Աջարիայում՝ 7 492, Իմերեթիում՝ 6 268»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: