Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 252-ը արձանագրվել է Թբիլիսիում, 495-ը՝ Իմերեթիում, 197-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 252-ը արձանագրվել է Թբիլիսիում, 495-ը՝ Իմերեթիում, 197-ը՝ Աջարիայում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 1 252-ը արձանագրվել է Թբիլիսիում, 495-ը՝ Իմերեթիում, 252-ը՝ Աջարիայում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 19-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 824 թեստ, այստեղից 9 506-ը՝ հակագենի արագ թեստով և 9 318-ը՝ PCR:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 904 նոր դեպք:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 206 907 դեպք: Ապաքինվել է ևս 4 316 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 175 842:

Այսօր արձանագրված վարակման 2 904 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 252 դեպք, Աջարիայում՝ 197, Իմերեթիում 495, Քվեմո Քարթլիում՝ 236, Շիդա Քարթլիում՝ 158, Գուրիայում՝ 51, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 217, Կախեթիում՝ 152, Մցխեթա-Մթիանեթիում՝ 80, Սամցխե-Ջավախեթիում՝ 43, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 23:

Այս փուլում երկրում կա 28 984 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 553 մարդ, այդ թվում՝ 2 844-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 769-ը՝ Աջարիայում, 1 309-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 136 ծանր հիվանդ, այդ թվում՝ 527-ը Թբիլիսիում, 133-ը՝ Աջարիայում, 264-ը՝ Իմերեթիում:

Այստեղից 417-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 56-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 20 460 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 465 մարդ, այդ թվում 202-ը՝ Թբիլիսիում, 144-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 645 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 45 341 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 412 մարդ, Աջարիայում՝ 6 554, Իմերեթիում՝ 6 201»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: