Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 134-ը արձանագրվել է Թբիլիսիում, 338-ը՝ Իմերեթիում, 230-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի 2 635 նոր դեպքերից 1 134-ը արձանագրվել է Թբիլիսիում, 338-ը՝ Իմերեթիում, 230-ը՝ Աջարիայում:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Այսօր արձանագրված վարակման նոր դեպքերից, ըստ շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Քվեմո Քարթլիում՝ 216, Շիդա Քարթլիում՝ 169, Գուրիայում՝ 66, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 199, Կախեթիում՝ 186, Մցխեթա-Մթիանեթիում՝ 46, Սամցխե-Ջավախեթիում՝ 39, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 12:
Բերդի Սիճինավայի հայտարարությամբ, սյս փուլում երկրում կա 30 449ակտիվ դեպք, նրանցից 427-ը միացված է արհեստական շնչառության սարքին:
«Հիվանդանոցներում բուժվում է 6 680 մարդ, այդ թվում՝ 2 867-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 798-ը՝ Աջարիայում, 1 350-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 148 ծանր հիվանդ, այդ թվում՝ 523-ը Թբիլիսիում, 134-ը՝ Աջարիայում, 269-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 427-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում, 53-ը՝ Իմերեթիում: 2 183 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 775-ը՝ Թբիլիսիում, 1 062-ը՝ Աջարիայում, 124-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 21 586 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 468 մարդ, այդ թվում 235-ը՝ Թբիլիսիում, 87-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 610 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 45 818 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 175 մարդ, Աջարիայում՝ 7 037, Իմերեթիում՝ 6 233»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: