Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը կավելանան, պետք է ընտելանանք, որ շնչադիմակը կդառնա մեր կյանքի այնպիսի ատրիբուտ, ինչպիսին է թաշկինակը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը կավելանան, քանի որ աճման միտումը գլոբալ է և Վրաստանն առանձին վերցված չի կարող այն կանգնեցնել:
Այստեղից ելնելով, Ամիրան Գամղրելիձեն բնակչությանը մեկ անգամ ևս կոչ է անում, օգտագործել շնչադիմակ, որպեսզի այսօրվա իրավիճակում վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:
«Պետք է սպասենք, որ կորոնավիրուսի դեպքերի ավելացում կլինի, քանի որ աճման միտումը գլոբալ է և Վրաստանն առանձին վերցված չի կարող այն կանգնեցնել: Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ, առնվազն՝ մեկ տարի: Պետք է ընտելանանք, որ շնչադիմակը կդառնա մեր կյանքի այնպիսի ատրիբուտ, ինչպիսին է թաշկինակը: Շնչադիմակիները պետք է լինեն մեր դեմքին, քանի որ սրանից ավելի լավ պաշտպանող մեթոդ բժշկությունը չի կարողացել հորինել:
Լուրջ առաջընթաց կա պատվաստման հետազոտություններում, դեղամիջոցների հետ կապված, սակայն դեռևս ոչ մեկն ապացուցված չէ և արդյունավետությունը հայտնի չէ: Հայտնի է շնչադիմակի արդյունավետությունը – եթե բոլորը կրում են շնչադիմակ, ապա տարածման ցուցանիշը նվազում է մինչև 50-70 տոկոս»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: