Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի կլինի միայն բազմապրոֆիլ կլինիկաներում
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի կլինի միայն բազմապրոֆիլ կլինիկաներում

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստումը հասանելի կլինի միայն բազմապրոֆիլ կլինիկաներում:

Ինչպես նշել է Թամար Գաբունիան, տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, այնուամենայնիվ, ակնկալվող շահի համեմատ, պատվաստումների ընթացքում ռիսկերը զգալիորեն փոքր են:

«Մենք նաև հասկանում ենք բարձր ռիսկերը, որոնց բախվում ենք համաճարակային գործընթացի հետ կապված և պատվաստումների ծրագրի սպասվող շահը: Երեկ պատվաստումների փորձագետների խորհուրդը որոշեց շարունակել պատվաստումների ծրագիրը՝ հիմնվելով եվրոպական կարգավորիչի եզրակացության վրա, որն աջակցում է «Աստրազենեկա» պատվաստումների շարունակմանը՝ կապված այն բանի հետ, որ «Աստրազենեկայի» ֆոնի վրա կողմնակի բարդություններ կան, բայց ռիսկերը զգալիորեն փոքր են»,- հայտարարել է Գաբունիան:

Նրա խոսքով, պատվաստումների գործընթացը կշարունակվի:

Ըստ Գաբունիայի, պատվաստումների ծրագրում առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, փորձագետների հանձնարարականով, նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը որոշել են շարունակել պատվաստման գործընթացը «Աստրազենեկայի» դեպքում, քանի որ այն պատրաստվել էր «Pfizer» պատվաստանյութի համար, բազմապրոֆիլ ​​ստացիոնարների մակարդակով:

«Երեկ մեզ ցույց տվեց դեպքը, չնայած բոլոր միջամտությունները ճշգրիտ էին կատարված և տեղափոխման համար ոչ մի րոպե չէինք կորցրել, քանի որ կար վերակենդանացման բաժանմունք, բայց հաշվի առնելով ռիսկերը, անաֆիլակտիկ ռեակցիան տեսականորեն հնարավոր է և կապված է պատվաստման գործընթացի հետ, ամեն դեպքում անվտանգ է շարունակել այս գործընթացը բազմապրոֆիլ ​​կլինիկաներում: Այսպիսով, այսօր մեր գործընկերների կողմից ամբուլատոր հաստատություններում կատարված բոլոր ամրագրումները փոխվել են և դրանք կվերաբաշխվեն բազմապրոֆիլ կլինիկաներում: Կան 40 կլինիկաներ, որոնք ունեն վերակենդանացման բաժանմունք, և բացի ամբուլատոր և ստացիոնար բոլոր պայմաններից, կա նաև վերակենդանացման բաժանմունք, որը երաշխավորում է, որ միջամտությունը ժամանակին կլինի», – ասաց Գաբունիան: